12-րդ դասարանցիներն որոշել են իրենց առարկայացանկը

12-րդ դասարանցիների համար տարին նոր կարգով մեկնարկեց

Հունվարի 9-ից 12-րդ դասարանցիների ծանրաբեռնվածությունը նվազել է: Նոր կարգի համաձայն, աշակերտներն ընտրել եւ ուսումնասիրում են առնվազն 3 առարկա: Դրանք հիմնականում այն առարկաներն են, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար:

12-րդ դասարանցիների գերծանրաբեռնվածության խնդիրը հաճախ է դժգոհության առիթ դառնում: Աշակերտները դասերին զուգահեռ չեն հասցնում պարապել բուհ ընդունվելու համար: Արդյունքում՝ բացակայում են դասերից, ներկայանում անպատրաստ. ուսուցիչներն էլ՝ կամ նեղսրտում են, կամ՝ ընդառաջում: Պատասխանատուները նշում են, որ այս կերպ դպրոցը ոչ թե կրկնուսույցների դեմ է պայքարում, այլ իր առաքելությունն է իրականացնում:

Աշակերտները, որոնք ուսումնական տարվա սկզբից, իսկ երբեմն էլ՝ ավելի վաղ, սկսել են կրկնուսույցների հետ պարապել, նրանց օգնությունից չեն հրաժարվի նաեւ երկրորդ կիսամյակում: Նոր կարգը դեռ խնդիր ունի իր առավելությունները ցուցադրելու, վստահություն շահելու:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Լուսինե Ղարիբյան

*

*