Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Այնտեղ էին նաև ՀՀ ազգային ժողովի փոխնախագահը, պատգամավորներ, ոճրագործության զոհերի հարազատներ...
nikol-pashinyan,-panteonn

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին:

ՀՀ վարչապետը ծաղիկներ դրեց ՀՀ Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնտեղ էին նաև ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ոճրագործության զոհերի հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակում, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:

*

*