Հունիսի 27-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը

...սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով
ertuxayin-yerevan-kangar2 (1)

Երևանի քաղաքապետարանը հայտնում է քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում ուղեգծերի փոփոխության մասին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով հունիսի 27-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչև Մուշավան: Ավտոբուսային հ.10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան: Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»։

*

*