1000 դրամը նվազագույն աշխատավարձից չի գանձվելու

Հանրության շրջանում լայն արձագանք գտած ՊՆ հիմնադրամի ստեղծմանն փաթեթն այսօր ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նիստում ներկայացրել է նախարարը։
vigen-sargsyan (1)

Հանրության շրջանում լայն արձագանք գտած ՊՆ հիմնադրամի ստեղծմանն ու գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթն այսօր Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նիստում ներկայացրել է նախարար Վիգեն Սարգսյանը, ինչի համար այսօր հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել:

Հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքը զոհած եւ առողջությունը վնասած զինծառայողներին եւ նրանց ընտանիքիներին հատուցելու համար կառավարությունը կներդնի նոր համակարգ: Դրա հիմնասույնը լինելու է հատուկ հիմնադրամը, որի միջոցները ձեւավորվելու են նվիրատվություններից, փոխառություններից, դրամաշնորհային գումարներից, հիմնադրամի սկզբնական միջոցներից, նաեւ յուրաքնաչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պարտադիր գանձվող 1000 դրամ գումարից: Նվազագույն աշխատավարձից գանձում չի նախատեսվում: Հատուցման գումարները կվճարվեն հունվարի 28-ից հետո տեղի ունեցող դեպքերի համար: Նախատեսվում է միանվագ հատուցում՝ առավելագույնը մինչ 10 միլիոն դրամ եւ ամսական հատուցումներ:

«Այս քաղաքականության նպատակը շատ հստակ է: Նա, ով հայրենիք է պաշտպանում, պաշտպանում է բոլորիս, ու բոլորս ենք պարտավոր միասնաբար հոգ տանել նրա համար: Սահմանել ենք 1000 դրամը՝ որպես նվազագույն պարտադիր շեմ բոլորի համար: Կա՞ այստեղ բարոյական հարց՝ բոլորից նույն չափի գումար գանձելու առումով. այո, կա: Բայց դա նվազագույն պարտադիրն է, որը կարող է նաեւ ավելանալ, բացվել»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Փաթեթը խորհրդարանը կքննարկի նոյեմբերի 14-ին մեկնարկող քառօրյայում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները