Ավելի քան 100 կով է սատկել տիրոջ «հոգատարության» հետևանքով

Սեփականատերը անասուններին մշակել է միջատների դեմ նախատեսված «Կրեոլինի» լուծույթով
satkac-kover

Մառնեուլիի մունիցիպալիտետի Ղիզիլաջլո գյուղում ավելի քան 100 կով է սատկել: Կովերի սեփականատերը առավոտյան անասուններին մշակել է հակաբորբոքային և միջատների դեմ նախատեսված «Կրեոլինի» լուծույթով, որից մի քանի ժամ հետո դաշտում գտել է սատկած, հայտնում է «Ալիք մեդիան»:

Սննդի ազգային գործակալության անասնաբուժության բաժնի ներկայացուցիչները սկել են լաբորատոր հետազոտություն անցկացնել: Անասունների սատկելու հավանական պատճառը  նշվում է հիշյալ դեղամիջոցից թունավորումը:

Կովերը պատկանում են Դանագրանովների ընտանիքին: Նրանց խոսքով գյուղի անասնաբույժը հասցրել է փրկել միայն 15 կովի:

*

*