Ավտովթար՝ Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին․ վարորդն ու ուղևորը մահացել են

Կան տուժածներ։
vtar-gisher

Հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդի հետ Ներքին Գետաշենցի 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նաև վարորդը` Դավիթ Ղալաչյանը:

Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, ապա նաև հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

*

*