«Ոչ ոք չի կարող զանգել ինձ և ապօրինի շինարարության համար թույլտվություն ուզել». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին: Հայկ Մարությանը վստահեցրել է՝ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը կանգնած են ոլորտը...
hayk-marutyan

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին: Հայկ Մարությանը վստահեցրել է՝ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը կանգնած են ոլորտը կանոնակարգող բոլոր պատասխանատուների կողքին:

«Եթե ապօրինի շինարարություն է և փաստաթուղթ չունի, միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:

Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ ոլորտն այսուհետև ամբողջովին համակարգելու է Երևանի գլխավոր ճարտարապետը: Վարչության աշխատակիցներից  քաղաքապետի պահանջը հստակ է. պետք է նոր որակ հաղորդել աշխատանքներին ու արագորեն արձագանքել ցանկացած ապօրինության, կանխել այն: Դրան զուգահեռ մայրաքաղաքում պարզեցվելու և հեշտացվելու է շինթույլտվության գործընթացը:

Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցված առերևույթ ապօրինի շինարարությանը:

«Մինչև վերջ պահանջելու եմ, որ քննություն իրականացվի այս հարցով և քրեական գործ հարուցվի՝ հավանական հանցագործությունը բացահայտելու համար: Բոլոր հնարավոր դեպքերում, որքանով մեզ օրենքը թույլ է տալիս, պետք է այդ մարդուն պատժենք»,- ընդգծել է քաղաքապետը:

*

*