Զինված հարձակում Նոր Նորքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի վրա

Նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
krakoc

Այսօր գիշերը Նոր Նորքում գործող « Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձը ցանկացել է գումար տանել:

Հարձակման մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ տեղեկությունների՝ հունիսի 26-ին՝ ժամը 03:00-ին զանգահարել են ոստիկանություն  և հայտնել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել է դրամարկղին և պահանջել հանել այն:

Նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:

Ոստիկանությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 

*

*