Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները պահանջում են տաղավարների վարձավճարի նվազեցում

Մալաթիա տոնավաճառի մոտ այսօր լարված իրավիճակ էր:

Երեւանում, Մալաթիա տոնավաճառի մոտ, այսօր լարված իրավիճակ էր: Առավոտից աշխատակիցները դուրս էին եկել բողոքի:

Նրանք դժգոհում են տաղավարների վարձավճարների պատճառով: 4 քմ տարածքի համար ամսական 180.000 դրամ դժվարանում են վճարել, հատկապես հիմա, երբ առեւտուր չկա:

Արմեն Գեւորգյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն շուրջ երկու տասնամյակ առաջ է կորցրել մասնագիտությունով աշխատելու հույսը։ Մալաթիա տոնավաճառում սկսել է կոշիկ վաճառել: 25 տարի առաջ դեռ ոչ տաղավարներ կային ոչ պայմաններ՝ ապրանքը գետնին էր: Հիմա պայմաններն այդպես չեն, սակայն ոչ գնորդ կա, ոչ էլ եկամուտ: Հունվարից հետո չեն կարողացել առեւտուր անել:

Իրավիճակը թեժացավ, երբ ցուցարարները փակեցին փողոցը: Ցուցարաներից մեկը բերման ենթարկվեց, դեպքի վայր ժամանեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ցուցարարները բանակցեցին տնօրենի հետ, սակայն ցանկալի պատասխան չստացան: Տնօրենն էլ իր հերթին է նեղացած աշխատակիցներից՝ փողոց դուրս գալու համար:
Իրավիճակը մի փոքր խաղաղվեց, սակայն տոնավաճառի աշխատակիցները երկու ճանապարհ են տեսնում՝ կա՛մ ցույցների ճանապարհով հասնել հարցի լուծմանը, կա՛մ հեռանալ երկրից:
Մանրամասները՝ տեսանյութում

*

*