Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկը

Նալբանդյանը զինվորականներին մաղթել է առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:
nalbandyan-zoramas

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթել է առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:

Զինվորականների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

*

*