«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն իրականացվում են բնականոն հունով

«Մառախուղի պատճառով ուշացած չվերթներ դեռ կան, բայց ամեն ինչ արդեն կարգավորվում է»
zvartnoc

«Զվարթնոց» օդանավակայանում ժամը 14:00-ից սկսած թռիչքներն իրականացվում են բնականոն հունով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

Նրա խոսքով` մառախուղի պատճառով ուշացած չվերթներ դեռ կան, բայց ամեն ինչ արդեն կարգավորվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին մառախուղի պատճառով դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս տարբեր ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:

*

*