Վարչապետը հարց է ուղղել քաղաքացիներին․ Ամսական 100 հազար և ավելի վարկ վճարողներն արդյոք պետք է զրկվեն նպաստից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել, թե արդյոք 11281 նպաստառու ՀՀ քաղաքացիները, ովքեր ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ են փակում, պետք է զրկվեն նպաստից: Վարչապետը...
nikol-pashinyan-aj0111 (1)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել, թե արդյոք 11281 նպաստառու ՀՀ քաղաքացիները, ովքեր ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ են փակում, պետք է զրկվեն նպաստից: Վարչապետը հարցը հղել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում: Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն:

Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»,- գրել է Փաշինյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները