Զախարովան կներկայացնի ՌԴ-ի գնահատականը ԼՂ խնդրի կարգավորման վերջին 1 տարվա գործընթացին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ նա տեղեկություն չունի:
zakharova

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Այս պահին ես տեղեկություն չունեմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Եթե նման տեղեկություն լինի, ես կփոխանցեմ ձեզ այն»,- հայտարարել է Զախարովան:

Անդրադառնալով լրագրողների խնդրանքին` գնահատական տալ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեկ տարվա գործընթացին` ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ռուսական կողմի գնահատականը կներկայացնի ԱԳՆ կայքում կամ լրագրողների հետ հաջորդ ճեպազրույցի ժամանակ:

*

*