Երկրաշարժ՝ Թուրքիայի Բոդրում հանգստավայրի մոտակայքում (տեսանյութ)

Թուրքիայի Բոդրում հանգստավայրի մոտակայքում 5.3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել:
erkrasharj
Փլուզում՝ նախորդ ամիս Բոդրումի երկրաշարժի հետեւանքով

Թուրքիայի Բոդրում հանգստավայրի մոտակայքում 5.3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է independent-ը:

Ցնցումը տեղի է ունեցել Բոդրում քաղաքի Էգեյան ծովի ափամերձ շրջանից դեպի հարավ-արեւելք:

Վնասների մասին առայժմ տվյալներ չկան:

Բոդրումը հայտնի հանգստավայր է, ուր այցելում են թուրք եւ օտարերկրացի զբոսաշրջիկներ:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ 2 մարդ էր զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել էին այն բանից հետո, երբ Բոդրում հանգստավայրում ու հունական կղզիներում երկրաշարժին հաջորդել էր ցունամին:

*

*