Երկրաշարժ՝ Թուրքիայում. կան տուժածներ

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
erkrasharj-1

Մարտի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.430 և արևելյան երկայնության 29.440աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք), օջախի 11 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով տուժել է երեք մարդ, մասնակի ավերվել են հին շինություններ:

*

*