Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 6000-ի

...երկրաշարժի հետեւանքով զոհվել է 350 մարդ
yerkrasharj

Գրեթե 6000 մարդ է տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, զոհերի թիվը գերազանցում է 340-ը: Այդ մասին հայտնել է հանրապետության ճգնաժամային իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Իսմայիլ Նաջարը:

Ավելի վաղ, Իրանի Կարմիր մահիկի աղբյուրը հայտնել էր, որ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 350 մարդ, շուրջ 4 հազար բնակիչներ վերքեր են ստացել:

7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին` Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կիլոմետր հյուսիս-արեւելք եւ Քերմանշահ իրանական քաղաքից 104 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

*

*