Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվը հասել Է 15-ի

Մահացածների թվում 22-ից մինչեւ 45 տարեկան քաղաքացիներ են:
h1n1-xozi-grip

Վրաստանում «խոզագրիպից» (H1N1 վիրուս) վերջին մեկ ամսվա ընթացքում մահացել Է 15 մարդ: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողներին հայտնել Է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

«Լաբորատոր հետազոտությունների վերջին տվյալների համաձայն, Վրաստանում H1N1 վիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 15 մարդ»,-հայտարարել Է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ մահացածների թվում 22-ից մինչեւ 45 տարեկան քաղաքացիներ են: Նրանցից երկուսը մահացել են նախօրյակին՝ 24 տարեկան մի երիտասարդ մահացել Է Քութայիսում, 63-ամյա մի տղամարդ՝ Բաթումում։

*

*