Վրաստանում խոզի գրիպից 9 մարդ է մահացել

Վրաստանում կա 162 լաբորատոր հաստատված դեպք, որոնցից 158-ը H1N1 վիրուսով վարակման դեպքեր են:
xozi-grip

Վրաստանում գրանցվել է խոզի գրիպի (H1N1) հետեւանքով մահվան 9-րդ դեպքը։ Մահացողը 40-ամյա կին է, որը հոսպիտալացվել է  սուր շնչառական վարակով և թթվածնի անբավարարությամբ եւ մահացել հունվարի 6-ին, հաղորդում է Rustavi 2 հեռուստաալիքը:
Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր բնակիչներին պատվաստվել գրիպի դեմ և հետևել հիգիենայի կանոններին:

Հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում կա 162 լաբորատոր հաստատված դեպք, որոնցից 158-ը H1N1 վիրուսով վարակման դեպքեր են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները