Հարավային Օսիան H1N1 վիրուսի պատճառով փակում է Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը հունվարի 11-ին ժամանակավորապես կփակվի
vrastan-psia-sahman

Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը հունվարի 11-ին` Երեւանի ժամանակով ժամը 21:00-ից, փակ կլինի մինչեւ հատուկ կարգադրություն, ինչը կապված Է հանրապետություն գրիպի H1N1 վիրուսի՝ թափանցման սպառնալիքի հետ: Հայտնել Է Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության տվյալների, հունվարի 10-ին Հարավային Օսիայի Անվտանգության խորհուրդն «արտակարգ նիստ Է անցկացրել Վրաստանում H1N1 տեսակի գրիպի (խոզագրիպ) վիրուսի տարածման կապակցությամբ, որի զոհ Է դարձել արդեն 13 մարդ»:

«Հանրապետության տարածքում վիրուսի հնարավոր տարածումը կասեցնելու նպատակով որոշում Է ընդունվել հունվարի 11-ին ժամը 20:00-ից մինչեւ հատուկ կարգադրություն ժամանակավորապես դադարեցնել Հարավային Օսիայում Վրաստանի հետ պետական սահմանի հատման վայրերի աշխատանքը»,-ընդգծել են գերատեսչությունում:

*

*