Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հայ հրշեջներին ու ողջ հայ ժողովրդին

«Մենք գնահատում ենք այն ամենը, ինչ արել եք»։
vrastani-varchapet-hay-hrshejner-borjomi

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ժամանել է Բորժոմիի կիրճի հայկական հրդեհաշիջման ճամբար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել հայ հրշեջներին Վրաստանի համար այս ծանր օրերին իրենց կողքին լինելու համար, ինչպես նաև ընդգծել, որ հայ հրշեջները զգալի ներդրում են ունեցել աղետի դեմ պայքարում:

«Դուք մեր տղաների հետ պայքարում եք հրդեհների դեմ՝ նրանց կողքին եք դժվար և հաջողակ պահերին, պայքարում եք ամբողջ ուժով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր եղբայրական օգնության համար: Մենք գնահատում ենք այն ամենը, ինչ արել եք», — ասել է Վրաստանի վարչապետը:

Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի նախագահին, վարչապետին և ողջ հայ ժողովրդին:

*

*