Վրաստանի ՆԳՆ-ն հարցաքննության է կանչել ընդդիմադիր ուժերի լիդերներին

Արմատական ընդդիմության կոչով մարդիկ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ․․․
vrastan-cuyc

Վրաստանի ՆԳՆ-ն հարցաքննության է կանչել Վրաստանի ընդդիմադիր ուժերի լիդերներին` Թբիլիսիում բողոքի ցույցերի կազմակերպման գործով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դրանց թվում են «Հաղթող Վրաստան» կուսակցության լիդեր, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին:

Հարցաքննության կկանչվեն նաև Նիկա Մելիան, Գիգի Օգուլավան:

Ավելի վաղ Վրաստանի ընդդիմությունը հանդես է եկել Ուղղափառության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին ռուսական պատվիրակության մասնակցության դեմ: Արմատական ընդդիմության կոչով մարդիկ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ` փորձելով ներխուժել խորհրդարանի շենք: Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է ներկայացրել:

*

*