Թբիլիսիում բերման է ենթարկվել Վրաստանի նախագահի փեսան

...զենք պահելու մեղադրանքով
mindiya-gogochuri (1)

Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման Է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին: Այդ մասին հայտնել է Rustavi2-ը:

Ընդամենը ոստիկանությունը բերման Է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սկսվել Է հատուկ գործողությունը, կասկածյալները սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել Էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:

Հատուկ գործողությունն անցկացվել Է գիշերը:

Գոգոչուրին առաջին անգամը չԷ, որ հայտնվում Է հասարակայնության ուշադրության կենտրոնում: Հուլիսին նա հիվանդանոց Էր ընկել ոտքին դանակով հասցված երեք վերքով:
Ավելի վաղ՝ 2017 թվականի հունվարին, Գոգոչուրին հրազենային վերքեր Էր ստացել:

Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր քաղաքացիական ամուսինն Է:

*

*