Վրաստանի նախագահը հանդիպել է ցուցարարների հետ

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել
vrastan-cuyc

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հունիսի 1-ին հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ. հայտնում է ТАСС-ը։

Նշվում է, որ Մարգվելաշվիլին և ակցիայի նախաձեռնող Զազա Սարալիձեն հանդիպում են ունեցել խորհրդարանի շենքի մոտ տեղադրված վրաններից մեկում:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Թբիլիսիում բողոքի ցույցեր են ընթանում` կառավարության հրաժարականի պահանջով:

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածվողին է դատարանը մեղավոր ճանաչել։ Դատարանի որոշումը բողոք էր առաջացրել: Ակցիայի մասնակիցների կարծիքով` հետաքննությունն արդար չի եղել, և փորձ է արվում պատժից ազատել միջադեպի մասնակիցներից մեկին` դատախազության նախկին աշխատակցի որդուն:

Հավելենք, որ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն մայիսի 31-ին հրաժարական է տվել՝ հույս հայտնելով, որ հետաքննությունն արդար կընթանա։

 

*

*