Վրաստանում ավարտվել են վրաց-ամերիկյան լայնածավալ զորավարժությունները

«Յուրաքանչյուր նման վարժանք ապացուցում է, որ Վրաստանն ավելի է մոտենում ՆԱՏՕ-ին ինտերգրմանը»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
zoravarjutyun

Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմաբազայում ավարտվել են «Ազնիվ գործընկեր 2016» վրաց-ամերիկյան լայնածավալ զորավարժությունները: Դրանք անցկացվում էին մայիսի 11-ից: Նպատակ ունեին մեծացնել Վրաստանի զինված ուժերի ունակությունը՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ աշխատելու գործում:

Զորավարժություններին մասնակցել է շուրջ 1300 զինվորական՝ ԱՄՆ-ից, Վրաստանից եւ Մեծ Բրիտանիայից:

«Յուրաքանչյուր նման վարժանք ապացուցում է, որ Վրաստանն ավելի է մոտենում ՆԱՏՕ-ին ինտերգրմանը, սակայն վերջնական որոշումը կկայացնեն ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները եւ այն կախված չի լինի միայն Վրաստանի ռազմական ուժերի հզորությունից եւ արդյունավետությունից»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները