Վրաստանում կվերականգնվի պարտադիր զինվորական զորակոչը` նորացված ձեւով

Իզորիային նախորդող նախարարը՝ Թինա Խիդաշելին, չեղարկել էր պարտադիր զորակոչը...
vrastan-zorakoch

Մեր հյուսիսային հարեւան պետությունում կվերականգնվի պարտադիր զորակոչը: Այս մասին հայտնել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

Լեվան Իզորիայի խոսքով, նպատակահարմար են գտնում պարտադիր զինվորական զորակոչի վերականգնումը, բայց նորացված ձեւով:

«Մասնավորապես, զորակոչիկները լիակատար նախնական պատրաստություն կանցնեն, նրանց ամսական վարձատրումը կավելանա մինչեւ 50 լարի, նաեւ նրանք հնարավորություն կունենան օգտվել ոչ աշխատանքային օրերից»,- հայտարարել է նախարարը՝ 100-օրյա աշխատանքի արդյունքների վերաբերյալ հաշվետվության ժամանակ:

Իզորիային նախորդող նախարարը՝ Թինա Խիդաշելին, չեղարկել էր պարտադիր զորակոչը, նշելով, որ զինված ուժերին հարկավոր չեն երիտասարդներ, որոնք պարտադրված են ծառայում:

*

*