Վրաստանում խորհրդարան են անցնում երեք կուսակցություններ

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը»...
vrastan-khorhrdaran

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հանրապետության օրեսդիր մարմին են անցնում երեք կուսակցություններ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը»: Այդ մասին կայում են 99,92 տոկոս ընտրատեղամասերում ձայների հաշվման տվյալները, որոնք հրապարակված են երկրի Կենտրոնական ընտրական հանժնաժողովի կայքում:

«Վրացական երազանքը» հավաքում Է ձայների 48,6 տոկոսը, կամ 856 հազար 858 ձայն, «Միասնական ազգային շարժումը»՝ 27,14 տոկոսը կամ 478 հազար 416 ձայն, «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5 տոկոսը կամ 88 հազար 32 ձայն:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 8-ին խառը ընտրական համակարգով. 77 մարդ ընտրվելու Է կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ միամանդատ ընտրատարածքներում: «Կուսակցական» տեղերին հավակնում Էին 19 կուսակցություն եւ վեց ընտրադաշինք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկ Մեկնաբանություն
  • Վրաստանում խորհրդարան են անցնում երեք կուսակցություններ — Armenian National Committee of America
    10 октября 2016 at 12:00

    […] […]

  • *

    *