Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

Պայքարում է երկու թեկնածու
vrastan-yntrutyun

Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրում գործող 3.703 և արտասահմանում բացված 55 ընտրատեղամասերում ընտրելու իրավունք ունի 3.528.658 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովաստի»-ն։

Առաջին փուլում, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին, նախագահի պաշտոնին  հավակնում էր 25 թեկնածու, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ քվեներ ստանալ:

Արդյունքում երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն:

*

*