Ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակը

Արչիլ Թալակվաձեի թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավորից 94-ը
archil-talakadze

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն ընտրվել է խորհրդարանի նախագահ այն բանից հետո, երբ բողոքի ակցիաների ֆոնին Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թալակվաձեի թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավորից 94-ը:

Ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի  խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը:

*

*