Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ

Տեղում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։
vrastan-patahar

Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով, ըստ ճշտված տեղեկությունների, 4 մարդ զոհվել է, ևս 21-ը վիրավորվել: Զոհվածներից մեկը երեխա է, մյուսները՝ էքսկուրսիայի ժամանակ երեխաներին ուղեկցող երեք մեծահասակ: Միկրոավտոբուսում եղել են Թբիլիսիի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտներ։ Այս մասին հայտնում է INTERFAX-ը:

Տեղում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թբիլիսիում երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը ընկել է Գոմբորի լեռնանցքում։

 

 

*

*