Վրաստանում հաղթել է իշխող «Վրացական երազանքը»

Խորհրդարանական ընտրություններն անցկացվել են խառը ընտրական համակարգով: Ըստ այդմ՝ 77 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, 73-ը՝ միամանդատ ընտրատարածքներում:

Մեր հյուսիսային հարեւան երկիրը նոր կառավարություն կձեւավորի: Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայացան խորհրադարանական ընտրություններ: Հաղթող կուսակցությունը կառաջադրի վարչապետի թեկնածությունը, ապա կձեւավորի նախարարների կաբինետը: Իսկ ընտրությունների նախնական արդյուներով առաջին տեղում է իշխող «Վրացական երազանքը», որը 2012 թվականին հիմնել է Վրաստանին նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Խորհրդարանական ընտրություններն անցկացվել են խառը ընտրական համակարգով: Ըստ այդմ՝ 77 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, 73-ը՝ միամանդատ ընտրատարածքներում: Համամասնական ընտրակարգով Վրաստանի խորհրդարան է անցնում երեք կուսակցություն՝ «Վրացական երազանքը», նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը». Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյուքներն են:

«Վրացական երազանքը» հավաքել է ձայների 48,6 տոկոսը, «Միասնական ազգային շարժումը»` 27,14 տոկոսը, թեեւ ներկայում Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլին համոզված էր, որ իր կուսակցությունն է հաղթելու: Իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը» հաղթահարում է անցողիկ շեմը՝ ստանալով ձայների ուղիղ 5 տոկոսը:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններին. միամանդատ ընտրատարածքներից 50-ում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: Քվեարկությունը նախանշված է նոյեմբերի 2-ին: Իսկ 23 ընտրատարածքում հաղթանակ են տարել «Վրացական երազանք»-ի թեկնածուները: Եթե «երազողները» երկրոդ փուլում էլ հաղթեն, կստանան սահամանդրական մեծամասնություն, ինչը լրացուցիչ լիազորություններ կընձեռի կուսակցությանը, այդ թվում՝ թույլ կտա ընդունել օրենքներ՝ այդ գործընթացներում չներգրավելով խորհրդարան մտած մյուս կուսակցություններին:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում ընտրությունները հանգիստ են անցել. փաստում են թե՛ դիտորդական խմբերը, թե՛ երկրի ղեկավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*