Վրաստանում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում գործ է հարուցվել։

Վրաստանում «Ավիատոր պլյուս» կազմակերպության ուղղաթիռի կործանման հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել՝ օդաչուն ու երկու ուղեւոր։ Դեպքը տեղի է ունեցել Մցխեթա-Մթիանեթի մարզում։

Հաղորդվում է, որ «Ավիատոր պլյուս» կազմակերպությունը պատկանում է Adjaragroup-ին, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով։ Ուղղաթիռը ուղեւորվելիս է եղել Rooms Hotel Kazbegi հյուրանոց։ Ուղեւորների ազգությունը դեռեւս պարզ չէ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում գործ է հարուցվել։ Պատահարի մեղավորին սպառնում է 6-10 տարի ազատազրկում։

 

 

 

*

*