Վրաստանի նախագահի թեկնածուին ձերբակալել են մարիխուանա բաժանելու համար

Ջափարիձեն մարդկանց մարիխուանայի գլանակներ է բաժանել:
vrastan-teknacu-marixuana

Վրաստանի նախագահի թեկնածու, Գիրչի կուսակցությունը ներկայացանող Զուրաբ Ջափարիձեն «Կանեփի օրինականացման փառատոնի» ժամանակ մարդկանց մարիխուանայի գլանակներ է բաժանել:

Ի դեպ, փառատոնն անցկացվել է Գիրչի կուսակցության նախաձեռնությամբ եւ առանց իշխանությունների թույլտվության: Ջափարիձեն մարիխուանա բաժանելու համար ձերբակալվել է:

Նշենք, որ Վրաստանի սահմանադրական դատարանն այս տարի չեղարկել է մարիխուանա գործածելու համար վարչական տուգանքները, սակայն մարիխուանա պահելը, առավել եւս՝ այն տարածելը, նախկինի պես պատժելի արարք է Վրաստանում:

*

*