Թբիլիսիում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորի մեքենան

Պատգամավորի պնդմամբ՝ մեքենան պայթեցվել է հեռակառավարման սարքով:
givi-targamadze-meqena-paytyun

 

Թբիլիսիում երեկ երեկոյան պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Ինքը՝ Թարգամաձեն, չի տուժել: Սակայն տուժել են պատահական անցորդներ:

4 մարդ է վիրավորվել: Վնասվել է նաեւ պայթեցված մեքենային մոտ կայանված 10 մեքենա:

Պատգամավորի պնդմամբ՝ մեքենան պայթեցվել է հեռակառավարման սարքով:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ վրացի ընդդիմադիր պատգամավոր Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման կազմակերպիչներն ու կատարողներն անպայմանորեն պատասխան կտան օրենքի առաջ: Կան նաեւ վարկածներ, որ հարձակումը կազմակերպել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այս կարծիքին է նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

*

*