Վրաստանում այսօր սուգ է

Հանրապետության բոլոր պետական հիմնարկների վրա խոնարհված են պետական դրոշները:
sug

Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 27-ը սգո օր Է հայտարարել` նոյեմբերի 24-ին Բաթումիի «Լեո Գրանդ» հինգաստղանի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի 11 զոհերի հիշատակին:

Հանրապետության բոլոր պետական հիմնարկների վրա խոնարհված են պետական դրոշները:

«Լեո Գրանդ» 22 հարկանի շենքում հրդեհը բռնկել Էր նոյեմբերի 24-ին` ժամը 20:00-ին, եւ շարունակվել մի քանի ժամ: Ինչպես նշել են պաշտոնական վրացական աղբյուրները, հրդեհի բոլոր 11 զոհերը շնչահեղձ են եղել:

*

*