8-ամյա աղջնակի դաժան սպանությունը ցնցել Է Վրաստանը

Ընտանիքը տագնապ է հնչեցրել, երբ նա տուն չի վերադարձել պարի դասից հետո․․․
vrastan-vostikanutyun

Վրաստանի Գորի քաղաքի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բնակիչներին ցնցել է 8-ամյա աղջնակի սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ: Դպրոցական Նանի Բերիաշվիլին կորել Էր հոկտեմբերի 25-ի ցերեկը: Ընտանիքը տագնապ է հնչեցրել, երբ նա տուն չի վերադարձել պարի դասից հետո, քաղաքում ակտիվ որոնումներ են սկսվել:

Աղջկա մարմինը հայտնաբերել են գիշերը Լիախվի գետից ոչ հեռու տեղական շուկայի մոտ, որը 50 մետր Է հեռու զոհի տնից: ՆԳ նախարարության տվյալներով՝ աղջկան սպանել է 34-ամյա մի տղամարդ, որը բանվորություն էր անում հարեւան տանը: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել դաժան սպանությունը, իսկ երեկոյան հանցագործը աղջկա մարմինը նետել է փողոց: Ինչպես նշում են ականատեսները, երեխայի ոտքերը կապված էին մետաղալարով, իսկ գլուխը կապված էր պոլիԷթիլենային փաթեթով:

Զոհվածի մերձավորներն ու հարազատները պահանջում են խստիվ պատժել հանցագործին:

Հարեւաննների տեղեկատվության համաձայն՝ տունը, որտեղ կատարվել է հանցագործությունը, գնել են երկու շաբաթ առաջ: Նոր տերերի համար տունը նորոգում էին երեք բանվորներ: Հայտնի է, որ ոստիկանությունն արդեն հարցաքննել է մյուս 2 բանվորներին: Հետաքննությունն անցկացվում Է «Անչափահասի կանխամտածված սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով: Այդ հանցագործությունը պատժվում Է 13-ից մինչեւ 17 տարվա ազատազրկմամբ:

*

*