Աբխազիան «խոզագրիպի» պատճառով երկու ամսով փակեց Վրաստանի հետ սահմանը

Վրաստանում անբարենպաստ համաճարակաբանական իրադրությամբ պայմանավորված․․․
sahman

Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը այս հանրապետությունում այսպես կոչված «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով: Ինչպես հայտնել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը, «Գրիպի H1N1 հիմնամանրէի վիրուսի տարածումը մահացու վտանգավոր է մարդու առողջության համար։ Վրաստանում անբարենպաստ համաճարակաբանական իրադրությամբ պայմանավորված՝ հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում է մտցվել»:

Ավելի վաղ Վրաստանի հետ սահմանը փակելու մասին էր հայտարարել նաեւ Հարավային Օսիան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ տարեսկզբից երկրում «խոզագրիպից» 15 մարդ է մահացել:

 

*

*