Վրաստանի իշխանությունները կմարեն «սեւ ցուցակ»-ում հայտնված քաղաքացիների բանկային պարտքերը

...ինչն ընդհանուր առմամբ կազմում Է մոտավորապես 1,5 միլիարդ լարի
mamuka-baxtadze-vrastani-varchapet2 (1)

Վրաստանի իշխանությունները կմարեն այն քաղաքացիների բանկային պարտքերը, որոնք պարտապանների, այսպես կոչված, «սեւ ցուցակ»-ում են: Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

«Սեւ ցուցակներում» գրանցված պարտքերի գրեթե 95 տոկոսը բաղկացած Է այն պարտքերից, որոնց հիմնական գումարը չի գերազանցում երկու հազար լարին: Խոսքը վերաբերում Է բանկերի, առցանց կազմակերպությունների կամ այլ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ ավելի քան 600 հազար քաղաքացիների ֆինանսական պարտավորություններին, ինչն ընդհանուր առմամբ կազմում է մոտավորապես 1,5 միլիարդ լարի: Այսօրվա որոշման համաձայն՝ 1,5 միլիարդ լարի այդ պարտքը մեր համաքաղաքացիների համար զրոյացվում Է»,- ասել Է Բախտաձեն:

*

*