Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները

Այսօր լարված իրադրություն է եղել Վրաստանի խորհրդարանում:

Այսօր լարված իրադրություն է եղել Վրաստանի խորհրդարանում: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանի ժամանակ Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ներխուժել են նիստերի դահլիճը եւ իրենց բողոքի ակցիան են իրականացրել Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ: Վեհաժողովը դադարեցրել է աշխատանքը:

Ի դեպ, նստաշրջանին մասնակցում էր նաեւ Հայաստանը՝ Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությամբ: Սիմոնյանը խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանության առաջին րոպեներին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր էր մտել՝ ցույց տալու սրված իրավիճակը: Սակայն հետագայում ջնջել է տեսանյութը՝ պատճառաբանելով, թե չի ուզում շահարկումների տեղիք տալ որեւէ մեկին, իսկ պատվիրակության անդամները, Ալենի Սիմոնյանի բնորոշմամբ՝ «2 քարի արանքում էին հայտնվել» 2 եղբայրական ժողովուրդների միջեւ տարաձայնության պատճառով:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները