Վրաստանի կառավարությունը չի քննարկում երկրի ՆԳ նախարարի պաշտոնաթողության հարցը. վարչապետ

Մամուկա Բախտաձեն ՆԳ նախարարությանը դրվատել է հունիսի 20-21-ին իշխանության տապալման փորձը կասեցնելու համար
mamuka-baxtadze-vrastani-varchapet2 (1)

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՆԳ նախարարությանը դրվատել է հունիսի 20-21-ին իշխանության տապալման փորձը կասեցնելու համար, հաղորդում է Sputnik-ը:

Բախտաձեն հիշել է 1991 եւ 2003 թվականները, երբ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ ուժային ճանապարհով: «Երկու դեպքում էլ այնպես ստացվեց, որ պետական ինստիտուտները բարձրության վրա չգտնվեցին, հատկապես ներքին գործերի նախարարությունը, որը պետք է կասեցներ հարձակումը պետական հաստատությունների վրա»,- ասել է վարչապետը:

«Այժմ ներքին գործերի նախարարությունը մեզ օգնեց խուսափելու ծանր սցենարից եւ ծանր փորձի կրկնվելուց: Ելնելով դրանից՝ ներքին գործերի նախարարությունն արժանի է շնորհակալության անձամբ ինձնից եւ հասարակությունից»,- ասել է Մամուկա Բախտաձեն:

*

*