Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն եւ հաստատեց նոր Սահմանադրությունը

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել․․․
vrastan-khorhrdaran

Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստում հաղթահարել Է նախագահի վետոն, որը դրվել Էր բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից 3 ընթերցմամբ ընդունված Սահմանադրության վրա:

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել, նրանք դահլիճում կախել էին «Ոտնակոխ արված Սահմանադրություն» պլակատը:

Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որը վետո Էր դրել նոր Սահմանադրության վրա, պատճառաբանված ուղղումներ Էր ուղարկել խորհրդարան, քանզի համարում Էր, որ նոր Սահմանադրությունը «նախապատրաստված չԷ» եւ չի վայելում հասարակության ու ընդդիմադիր ուժերի աջակցությունը:

Սակայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները չընդունեցին նախագահի կոչերը:

Նոր Սահմանադրությունն ապահովում Է Վրաստանի անցումը խորհրդարանական կառավարման եւ Էականորեն սահմանափակում Է նախագահի լիազորությունները: Նոր Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի մեկ տարուց՝ նախագահի ընտրվելուց հետո:

*

*