Վրաստանի խորհրդարանը Քութայիսից կվերադառնա Թբիլիսի

Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորներից 77-ը
khorhrdaran-vrastan

Վրաստանի խորհրդարանը հաստատել Է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից (Իմերեթի տարածաշրջան) կտեղափոխվի Թբիլիսի: Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորներից 77-ը: Երկուսը դեմ են արտահայտվել:

Կանոնակարգում ուղղակիորեն ամրագրված Է, որ խորհրդարանի գտնվելու վայրը Թբիլիսի քաղաքն Է, եւ նշված Է օրենսդիր մարմնի հին շենքի հասցեն, որտեղ 2012 թվականից չԷր կարելի լիագումար նիստեր անցկացնել: Ուղղումները ուժի մեջ կմտնեն Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ դեկտեմբերի 16-ին նշանակված պաշտոնակալման արարողությունից հետո:

Խորհրդարանը 2012 թվականին Քութայիս Էր տեղափոխվել Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված ուղղումների հիման վրա, որոնք մտցվել Էին այն ժամանակ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ:

2017 թվականի վերջին Վրաստանում ընդունվեցին Սահմանադրության նոր ուղղումներ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքում այլեւս ամրագրված չԷ, որ խորհրդարանը պետք Է նիստեր գումարի Քութայիսում:

*

*