Վրաստանում կառավարության նոր կազմը հայտնի է

Վարչապետի պաշտոնում նշանակվել է Գեորգի Կվիրիկաշվիլին
vrastan-khorhrdaran

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 26-ին՝ երեկոյան, հաստատել է կառավարության նոր կազմն ու ծրագիրը: Վարչապետի պաշտոնում նշանակվել է Գեորգի Կվիրիկաշվիլին, որն ավելի վաղ էլ՝ 2015 թվականի դեկտեմբերից մինչ այս տարվա խորհրդարանական ընտրությունները, զբաղեցնում էր նույն այդ պաշտոնը:

Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարությանը վստահության քվե է տվել 110 պատգամավոր, դեմ է քվեարկել 19-ը: Խորհրդարանական փոքրամասնությունը, որը ներկայացնում են նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը եւ «Հայրենասերների դաշինքը», հավանություն չի տվել կառավարության նոր կազմին ու ծրագրի:

Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարները, հիմնական փոփոխություններն առնչվել են տնտեսական ոլորտին: Կառավարության ծրագիրը, որը կորչվում է «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում», առաջարկում է չորս կետեր, որոնք պետք է ապահովեն տնտեսության արագ աճը եւ երկրի զարգացման մեջ որակական վերափոխումները:

Ծրագրում նշված է նաեւ հարեւան երկրների հետ համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին:

*

*