Հայաստանը կօգնի Վրաստանին հրդեհաշիջման աշխատանքներում

ՀՀ ԱԻՆ-ում խորհրդակցություն է հրավիրվել

Հարևան Վրաստանում օգոստոսի 20-ին բռնկված հրդեհը դեռևս չի մարվել: Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) սկսված հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների օգնությանը:

yerkirmedia.am հետ զրույցում ԱԻՆ-ից ասացին, որ Վրաստանը դիմել է նաև Հայաստանին. «Հրավիրվել է խորհրդակցություն՝ հարևան երկրին օգնություն ցուցաբերելու համար: Անպայման արձագանք կլինի, ուղղակի այս պահին հստակ ասել, թե ինչ միջոցներ են տրամադրվելու, չենք կարող, այն պարզ կդառնա առաջիկա ժամվա ընթացքում»:

Նշենք, որ սկզբնապես հաղորդվել էր հինգ հեկտար ոչնչացված տարածքի մասին, սակայն, վերջին տվյալներով, 12 հեկտար անտառ է այրվել:

 

 

*

*