Հայաստանը վրացիների համար սպառնալիք չէ

Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը երկրի համար առավել մեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը:
vrastan

Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հարցման համաձայն, Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը երկրի համար առավել մեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը:

Ըստ հարցման տվյալների, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 12-ին, հարցին, թե որ երկիրն Է ամենամեծ սպառնալիքը ներկայացնում Վրաստանի համար, մասնակիցների 63 տոկոսը նշել Է Ռուսաստանի Դաշնությունը: Հարցվածների 6 տոկոսը սպառնալիք Է համարել Թուրքիան, 5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 1-ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը եւ հենց Վրաստանը, իսկ 15 տոկոսը դժվարացել Է պատասխանել:

Հարցումն անցկացվել Է ապրիլի 7-28-ն ընկած ժամանակաշրջանում: Հարցմանն ամբողջ Վրաստանում մասնակցել Է 2 հազար 493 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

*

*