Գերմանիան 150 մլն եվրո Է հատկացրել Վրաստանին գազապահեստարանի կառուցման համար

Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 24-ին
gaz

Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկը (KfW) 150 մլն եվրո Է հատկացրել Վրաստանին երկրում առաջին գազապահեստարանի կառուցման համար: Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել են Թբիլիսիում ԳԴՀ-ի դեսպանությունից:

Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ միջոցների հատկացման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել Է օգոստոսի 24-ին ԳԴՀ-ի պատվիրակության եւ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ:

*

*