Վրաստանի նախագահը ստորագրել է Գախարիայի՝ վարչապետ նշանակելու հրամանագիրը

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն է հայտնել նոր կառավարությանը․․․
georgi-ghakharia

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 9-ին հրամանագիր Է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է վրացական պետության ղեկավարի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան։

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն է հայտնել նոր կառավարությանը՝ Գախարիայի գլխավորությամբ, ինչից հետո, երկրի Սահմանադրության համաձայն, նախագահը երկու օրվա ընթացքում պետք Է հրամանագիր ստորագրեր վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին:

*

*