Վրաստանն իր օդային տարածությունը փակել Է սիրիական Syrian Air եւ Cham Wings ավիաընկերությունների համար՝ կապված Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիայի) անկախության ճանաչման հետ: Այս մասին հայտնել Է Առաջին ալիքը:
Ավելի վաղ մայիսի 29-ին, ի պատասխան Դամասկոսի գործողության, պաշտոնական Թբիլիսին հայտարարել Է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, որոնք հաստատվել Էին 1994 թվականի մայիսի 18-ին:
«Ես հաստատում եմ, որ Վրաստանը փակել Է օդային տարածությունը սիրիական երկու ավիաընկերությունների համար»,-հայտարարել Է «ՍաքաԷրոնավիգացիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գոչա Մեզվրիշվիլին:
Reuters-ի տվյալներով՝ սիրիական ավիաուղիները Վրաստանի օդային տարածությունը Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ չվերթներ կատարելու համար չեն օգտագործում հունիս ամսից: Ինքնաթիռները թռչում են Ադրբեջանով, ինչը թռիչքի տեւողությունն ավելացնում Է մոտավորապես կես ժամով: