Վրաստանում ձյուն է տեղացել

Օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս 2 աստիճան:
dzyun-vrastan

Վրաստանի Տուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում ձյուն Է տեղացել, օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս 2 աստիճան: Այդ մասին «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են Տուշեթի ազգային բնայգում:

Տուշեթը հարեւան տարածաշրջանների հետ կապող միակ ճանապարհն անցնում Է Աբանոյի լեռնանցքով եւ գտնվում Է ծովի մակերեւույթից 2850 մետր բարձրության վրա: Ձնահյուսի եւ ձյան առատ տեղումների վտանգի պատճառով այդ ճանապարհը հոկտեմբերին փակվում Է՝ բացվելով միայն մայիսին:

*

*