Վրաստանի դպրոցներում զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել

Աշակերտները հոսպիտալացվել են, նրանց մոտ գլխապտույտ և ալերգիկ ցան է նկատվել:
03

Վրաստանի Սենակ քաղաքի թիվ 2 դպրոցում 18 երեխա է թունավորվել, իսկ մայրաքաղաք Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ռուսթավի քաղաքի հանրակրթական դպրոցում՝ շուրջ 15 երեխա, հաղորդում է apsny.ge կայքը:

Ռուսթավիի դպրոցի աշակերտների թունավորման պատճառը սնունդն է եղել, իսկ Սենակ քաղաքի դպրոցի դեպքում, որը գրանցվել է ավելի ուշ, թունավորման հստակ պատճառները դեռ հայտնի չեն:

Բոլոր 18 աշակերտները հոսպիտալացվել են, նրանց մոտ գլխապտույտ և ալերգիկ ցան է նկատվել: Բժիշկների խոսքով՝ երեխաների առողջական վիճակն այժմ կայուն է, և նրանք արդեն դուրս  են գրվել:

Սենակի քաղաքապետ Լևան Կուպերիշվիլիի խոսքով՝ թունավորման փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները