Վրաստանի դպրոցներում արձակուրդները երկարացրեցին մինչեւ հունվարի 19-ը

Գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով․․․
dproc2

Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները: Այս մասին հայտարարություն է տարածել կրթության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Չնայած այն բանին, որ գրիպի վիրուսով հիվանդացության ցուցանիշը չի վկայում համաճարակի մասին, նախարարությունը նպատակահարմար է համարում գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրակրթական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները երկարացնել մինչեւ հունվարի 18-ը ներառյալ: Այդ ժամանակահատվածում մենք կհետեւենք ընթացիկ իրավիճակին եւ առողջապահության գերատեսչության հանձնարարականների հաշվառմամբ հանրությանը կիրազեկենք ապագա համատեղ որոշման մասին»,- ասված Է կրթության նախարարության հայտարարության մեջ:

*

*